Օրը՝ ապրիլի 12, մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ

Բովանդակությունը՝ Իմ հերոսը նախագծով որոշված ուսումնասիրություններ։ Հայկական կերպարվեստում ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանց, Սալոմե․ վերականգնված նկարի ցուցադրություն։

Նաև՝ Այցելություն Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն,հին գորգերի փրկված պատառիկներ ցուցահանդեսին։

Նախապատրաստական աշխատանք՝

Վարդգես Սուրենյանց․ Իմ հերոսը

Սուրենյանցի ժառանգությունը

Սալոմե. Վերականգնված գլուխգործոցի պատմություն ցուցահանդեսում ներկայացված է դիզայներ Արմեն Երիցյանի հեղինակային աշխատանքը՝ ոգեշնչված Սալոմեի կերպարից:

Նկարի և նախագծի մասին՝

Հայաստանի ազգային պատկերասրահը «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակներում ներկայացնում է բոլոր ժամանակների ամենաառեղծվածային կերպարին պատկերող հայտնի գլուխգործոցի վերականգնման պատմությունը։ Դեռևս 2019 թ․ մշտական ցուցադրության պատից իջեցված և տարիներ շարունակ վերականգնման արվեստանոցում գտնվող «Սալոմեն» վերադառնում է ցուցասրահ։

⚜️Հայ կերպարվեստի խոշորագույն վարպետ Վարդգես Սուրենյանցի վերականգնված կտավի կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութն ու աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով: Էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ համապատասխան գործիքներով ու նյութերով աշխատանքային սեղան, նկարակալ և այլն։ Ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն կարող է ինքնուրույն զննել ստեղծագործության վերականգնված հատվածները, երանգավորումներն ու այլ միջամտությունները: Ցուցահանդեսում ներկայացված է նաև «Սալոմե» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ պատրաստված տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։
Մշակութային արժեքների վերականգնման պրոցեսի ցուցադրությունը վերջին տասնամյակում աշխարհի տարբեր երկրներում դարձել է թանգարանային նոր միտում, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու ստեղծագործությունների վերականգնման խորհրդավոր և հաճախ «անհասանելի» աշխարհում, ծանոթանալու վերականգնող վարպետների բարդ և պատասխանատու աշխատանքին, դառնալու դրա անուղղակի և ուղղակի մասնակիցը։

Քննարկում․

Թեման՝ դասական և ժամանակակից արվեստ։