Նկարագիրը

Անհատին ուղղված կրթական պատվերի իրականացում։

Ուսումնական աշխատանքում կարևոր տեղ եմ առանձնացնել անհատական նախագծերի համար։ Ընդհանուր նախագծերում, աշխատարաններում հաշվի եմ առնում անհատի ցանկությունները՝ քննարկելով խմբի հետ, սովորողին տալով ընտրելու հնարավորություն (նախագծերում նման բաղադրիչ եմ ներառում), հնարավորություն տալիս կոնկրետ նախագծի շրջանակում առաջարկ անելու և այդ առաջարկի շուրջ աշխատելու։ Այս երեք բաղադրիչների պահպանմամբ կարևորում եմ անհատի կրթական պատվերը, վերջնարդյունքների արձանագրումն ու շարունակականության ապահովումը։

Ուղղությունները՝

  • Մտածելու, վերլուծելու
  • Ստեղծագործական ուղղություն․ խթանում է սովորողի գրավոր խոսքի զարգացումը, երևակայությունը, պատկերավորման միջոցների կիրառումը, սեփական մտքերն ազատ արտահայտելու հմտության զարգացումը: Ստեղծագործական աշխատանքի տարբեր փուլերում սովորողներն անգամ չեն էլ պատկերացնում, թե ինչի են իրենք ընդունակ, սակայն կոնկրետ աշխատանքի ժամանակ տեսնում են, որ ավելի հեշտ են գտնում ասելիքի թեման, ավելի ծավալուն են գրում, ավելի համարձակ են արտահայտվում, ավելի շատ են ձգտում փիլիսոփայական եզրահանգումների բերել:
  • Թարգմանական-հետազոտական ուղղություն․ խթանում է սովորողի կոնկրետ լեզվական, հետազոտական հմտությունները, զարգացնում վերլուծական միտքը, տրամաբանությունը, տեղեկատվական դաշտում հավաստի աղբյուրներ գտնելու, փաստերը համադրելու, դրանց հիման վրա ինքնուրույն ընտրելու թարգմանվող նյութը, կարևոր շեշտադրումներն առանձնացնելու-թարգմանելու, եզրակացություն անելու կարողությունները: Հետազոտական աշխատանքներն սկզբում ծավալվում են դարի ամենատարածված թեմաների շուրջ (մեքենա, հեռախոս, համակարգիչ): Սակայն ընթացքում դրանք աննկատ փոխվում ու դառնում են իսկական գիտահանրամատչելի «դասընթացներ»: Այս ուղղության կարևոր սկզբունքը՝ անպայման պիտի նշվեն բոլոր աղբյուրները, որոնցից օգտվել է սովորողը, դասարանում աշխատանքի բանավոր պարտադիր ներկայացում, իսկ վերջում սովորողի եզրակացությունը` որպես աշխատանքի արդյունք:
  • ընթերցանության ուղղություն․ խթանում է սովորողի ընթերցողական հմտությունները, սովորեցնում է հետևել գրադարանից օգտվելու կանոններին, գրքերի ընտրություն կատարել, նախընտրած հեղինակներ ունենալ, ճանաչել հայ և օտարազգի գրողների և նրանց ստեղծագործությունները, որոնք ո՛չ հանրակրթական, ո՛չ էլ հեղինակային ծրագրերում ընդգրկված չեն: Սկզբունքն էլի ինքնուրույն ընտրությունն է, ընթերցումը և ստեղծագործության վերլուծությունը բլոգում, որտեղ պարտադիր պիտի նշվի` արդյո՞ք խորհուրդ կտա իր ընկերներին կարդալ այն և ինչու:
  • ռադիո-տեսա-հաղորդումներ, կլոր սեղանների, քննարկումների վարում․ խթանում է մի շարք կարևոր հմտությունների զարգացում, որն, անկախ սովորողի ընտրած մասնագիտությունից, ձևավորում է ուղղակի գիտակից, պատասխանատու քաղաքացի: Դրանք են` կարողանալ նկատել ու առանձնացնել իրենց կյանքից խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, դրանց լուծումը դարձնել նպատակ, դրան միտված հարցեր առանձնացնել, գտնել մարդկանց, մասնագետների, որոնք կարող են օգնել այդ խնդրի լուծման հարցում, դիմել նրանց, հարցեր տալ, հարկ եղած դեպքում` պահանջել պատասխաններ, խնդրի լուծման բազմակողմանի մոտեցումներ ցուցաբերել, լսել խնդրին առնչվող բոլոր կողմերին, հետևություն անել,  իրենց հետաքրքրող թեմաներով զրույցներ կազմակերպել մեծահասակների, մասնագետների կամ հասակակիցների հետ: Նախագծային այս ուղղությունը ենթադրում է նաև պոեզիայի, գրաբարյան պատառիկների, արևմտահայ գրականությունից կտորների ընթերցանություն և ներկայացում տեսապոեզիայի, ռադիոընթերցման ձևաչափով:

Նախագծի նպատակը

Սովորողների արժեհամակարգի ձևավորում, լեզվական հմտությունների զարգացում, ճանաչողական, որոնողական, հետազոտական հմտությունների զարգացում։

Խնդիրները

  • Հայ գրականության, մշակութային, պատմական կերպարների ուսումնասիրություն
  • Վերլուծելու, համադրելու հմտությունների զարգացում
  • Լեզվական հմտությունների զարգացում
  • Բանավոր խոսք
  • Ասածը, ներկայացրածը հիմնավորելու հմտություն
  • Հայ և համաշխարհային հերոսների ունեցած ներդրման ուսումնասիրություն
  • Տարբեր ժամանակաշրջանների հերոսների ուսումնասիրություն
  • Անդրադարձ հերոս բառին և դրա մերօրյա ընկալմանը
  • Այլ

Երկարաժամկետ

Ժամանակացույցը նախապես քննարկվում է սովորողների հետ։

Փուլ I-հոկտեմբերի 12-24 (տարածաշրջանային, ժամանակային սահմանափակում չկա)

Փուլ II- իմ հերոսը իմ ընտանիքում

Փուլ III-իմ Մխիթար Սեբաստացին

Փուլ IV -Իմ հերոսն իմ ընտանիքում

Իրականացման քայլերը

1․Ազդեցիկը․ ուսումնասիրություն (տարածաշրջանային, ժամանակային սահմանափակում չկա)

Ուղղորդում

  1. Աշխատանքի նվազագույն ծավալը երեք տպագիր էջ։
  2. Պարտադիր է՝
  3. առնվազն երեք աղբյուրի օգտագործումը, փաստերի համադրումը
  4. առնվազն երկու օտարալեզու աղբյուրի օգտագործումը, թարգմանությունը
  5. աշխատանքի հրապարակումը բլոգում
  6. աշխատանքի ցուցադրությունը և բանավոր ներկայացումը․ մինչև տաս րոպե
  7. Թեմայի ընտրության հիմնավորումը
  8. Վերջում՝ եզրակացությունը, հիմնավորումը։

Արդյունքները

  • Բլոգային հրապարակում
  • Ցուցադրություն
  • Քննարկում
  • Այլ

Ներկայացումանը ներկայացվող պահանջեր

  • Գրագետ բանավոր խոսք
  • Խմբի մասնակցությունը նախատեսող հարցեր, խաղ
  • Թեմայի ընտրության հիմնավորում
  • Թեմայի թիրախային հարցադրումների ներկայացում