Հեղինակային կրթական ծրագրի՝ Բլեյանի դպրոցի մոդելը հաջողությամբ մշակվել, փորձարկվել, իրականացվել և զարգացել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Աշոտ Բլեյանն իր գործընկեր-համահեղինակների հետ կարողացել է մշակել հեղինակային կրթական ծրագրի մի մոդել, որը տարիների ընթացքում ցույց է տվել իր կենսունակությունը, զարգացումը։ 

Ներկայացնում ենք հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթները՝ ընդհանուր մոտեցումներով, կազմակերպմամբ, միջավայրով, զարգացման հեռանկարով։ Այս փաթեթը կիրառելի է հանրակրթական ցանկացած հաստատության համար․ կարող է փոփոխվել, տեղայնացվել՝ կոնկրետ տարածաշրջանի առանձնահատկություններից, կազմակերպական, այլ խնդիրներից ելնելով, քանզի այն դինամիկ է, ճկուն, նորարար, անընդհատ զարգացում նախանշող։ Բլեյանի դպրոցի կարևոր սկզբունքն է՝ չկտրվել ժամանակից, իրականությունից՝ կրթության բովանդակությունն ու կազմակերպումն արագ զարգացնել, փոխել՝ չխախտելով մանկավարժական հեղինակային մոտեցումները, հիմնադրույթները։ 

 Հեղինակային կրթական ծրագրով աշխատող համալիր՝ որպես ստեղծողի դպրոց 

Հիմադրույթներ 

  • Ստեղծագործ անհատի կրթական պատվեր,  անհատի օժտվածության զարգացման  բաց համակարգ 
  • Հեղինակային կրթական ծրագրի բովանդակություն, կազմակերպում․ ուսումնական օրացույցով, ուղեցույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով 
  • Դպրոցի բաց, հանրային կառավարման մոդել, որտեղ դպրոցի ղեկավարը կրթության գործի իրական կազմակերպիչ է, բովանդակության մշակող 
  • Բաց կրթական համակարգ՝ ֆիզիկական և մեդիա միջավայրում․ սովորողների, դասավանդողների բլոգներ, ուսումնական նյութեր, անպատնեշ, կանաչ, բաց միջավայր 
  • Սովորողների, ուսուցիչների ընտրության բաց համակարգ, որը հնարավորություն է տալիս ճանաչել հեղինակային կրթական ծրագիրը, անցնել նախապատրաստական փուլ, կողմնորոշվել, ձեռք բերել որոշակի հմտություններ 
  • Շարունակական կրթության ապահովում՝ ստուգատեսներ, ճամբարներ, ճամփորդություններ, հեռավար աշխատանք, այլ 
  • Կրթության բովանդակության և կազմակերպման բազմապիսի ձևերի համադրում 
  • Ուսուցումը կյանքով և կյանքում․ հանրային կյանք և հանրային դպրոց՝ համատեղ ուսումնական նախագծի շարունակական զարգացում 
  • Ստեղծագործ ուսուցիչ, սովորող․ ստեղծագործ անհատը հեղինակային կրթական ծրագրի առանցքում 
  • Կրթության կազմակերպման նորարար մոդել՝ դպրոց կյանքի համար 
  • Հեռավար ուսուցում․ ուսուցումը՝ սովորողին հարմար, մատչելի 
  • Հայալեզու կրթության ապահովում, շարունակականություն 
  • Բլոգային բաց ուսուցում․ ուսուցման ընթացքի, արդյունքների, մշակման տարածելի, հանրային մոդել 
  • Այլ։ 

Ֆիզիկական բաց միջավայր 

  • Կրթական հաստատություն (հաստատություններ) բնակելի արվարձանում․ հարմարեցված սովորողի, բնակչի կրթական պահանջմունքներին 
  • Բաց դռներով ուսումնական հաստատություն՝ հարմար և մատչելի շահառու բոլոր խմբերի համար 
  • Անընդհատ փոփոխվող միջավայր՝ ներսում, դրսում․ սովորողների, ուսուցիչների գործուն մասնակցությամբ՝ որպես ուսումնական նախագիծ 
  • Ուսումնական տանիքներ, նկուղներ․ դպրոցի տարածքի արդյունավետ՝ ուսումնական նպատակով օգտագործում, նորարար լուծումներ 
  • Ուսուցում թափանցիկ միջավայրում․ ուսուցումը բաց, առանց թաքնվել-թաքցնելու կազմակերպելու, իրականացնելու խիզախում, դասարան-լաբորատորիաների, դասարան-աշխատարանների նորարար մոդել 
  • Պարտեզային խմբասենյակների հեղինակային մոդել՝ լայն սրահ-լաբորատորիա, ճկուն, հավաքվող ներքնակներ, հարմար սանհանգույց, լաբորատորիա-սրահի ճկուն, ինքնակազմակերպվող մոդել՝ աշխատարանից քնի սրահի, խոհանոցից մարզահրապարակի, այլ 
  • Համացանցը՝ ամենուր, ներսում-դրսում․ կրթական պուրակներում, այգիներում համացանցը մատչելի է ուսումնական գործունեության կազմակերպման համար 
  • Սովորողի, ուսուցչի՝ անհատական ուսումնական թվային գործիքով ուսումնական գործընթացը կազմակերպելու, գործընթացին մասնակցելու հմտություն, պատրաստակամություն 
  • Ուսուցում մասնագիտական միջավայրում՝ արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում, սրահներում 
  • Դպրոց բնության գրկում․ շուրջտարյա ճամփորդական դպրոցի զարգացող մոդել 
  • Փառատոնային, ստուգատեսային պուրակներ դպրոցին հարակից պարտեզներում՝ որպես սովորողների, ուսուցիչների, գործիչների համատեղ աշխատանքի հանրային արդյունք-ներկայացում 
  • Խաղողի և գինու դպրոց՝ որպես սովորողների տեխնոլոգիական հմտությունների զարգացում 
  • Սովորողների ուսումնական-արտադրական նախագծերի իրականացման բաց լաբորատորիա՝ 
  1. Քանդակի դպրոց 
  1. Գինեգործության արտադրամաս 
  1. Ուսումնական գյուղացիական տնտեսություն. կենդանիների, թռչունների բազմացում, փորձարկումներ  
  1. Այգի, պարտեզ, ուսումնական ջերմոց, ուսումնական տնկարան. բույսերի խնամք և բազմացում 
  1. Խոհանոց 
  1. Ուսումնական մառան 
  1. Արհեստանոցներ՝ ատաղձագործական, դարբնոց, բրուտանոց, այլ։ 

Սովորողի, մանկավարժական աշխատողի օժտվածության, ֆիզիկական, տեխնոլոգիական հմտությունների բացահայտման, զարգացման դպրոց-լաբորատորիաներ՝ 

  1. Մարզադպրոց՝ մարմնամարզական, խաղային մարզաձևերի, թենիսի, մենամարտության մարզաձևերի սրահներ, հրաձգարան-նետաձգարան, փակ լողավազան, մարզադաշտեր, ձիավարժարան, հեծանվային ակումբներ, հեծանվային ուղիներ, վազքուղիներ 
  1. Երաժշտության դպրոց-լաբորատորիա 
  1. Շախմատի դպրոց-լաբորատորիա 
  1. Պարի, պարերգի դպրոց-լաբորատորիա 
  1. Գրադարան կենտրոն-լաբորատորիա՝ իր բաց ընթերցարաններով 
  1. Ձայնագրման լաբորատորիա 
  1. Թիվի դպրոց-լաբորատորիա 
  1. Սննդի կազմակերպման լաբորատորիա 
  1. Ֆլեշմոբներով ուսուցումը՝ որպես լրացուցիչ կրթության կազմակերպման մոդել 
  1.  Ծեսերով ուսուցումը՝ հանրակրթության կազմակերպման մոդել 
  1. Ուսուցման ակումբային կազմակերպում՝ դասավանդողի, սովորողի օժտվածության զարգացում 
  1. Համույթներ՝ դասավանդողի, սովորողների բաց աշխատարաններ, երգչախմբեր 
  1. Համալիրի պաշտոնական կայքէջ, բազմալեզու կայք, մանկավարժական ամսագիր, սովորողների ամսագրեր, խմբային բլոգներ, խմբագրություններ։ 

Հեղինակային կրթական ծրագրի կազմակերպական միջավայր 

  • Ուսումնական աշխատանքի արդյունքների գնահատման բաց համակարգը՝ որպես շարունակականության ապահովում, հմտությունների բաց ցուցադրության, շարունակականության ցուցիչ 
  • Մարզական բաց ակումբային համակարգ՝ որպես սովորողների նախասիրությունների, անձնային կարողությունների, հմտությունների զարգացում 
  • Հեռավար ուսուցումը՝ որպես անձի կրթական իրավունքի իրացում 
  • Ուսուցում ընտանեկան դպրոցում. հեռավար-առցանց ընտանեկան դպրոցներ 
  • Ուսումնական օրացույցը, ուղեցույցը կրթական գործընթացի բովանդակության, կազմակերպման համակարգողներ 
  • Միջավայրի խնամքը և բարելավումը՝ ուսումնական աշխատանք 
  • Ուսումնական պարապմունքների բազմաձևություն․ ձևերի, մեթոդների, միջավայրի համակցում 
  • Ընդհանուր պարապմունքներ՝ որպես համագործակցային հմտությունների, միասնականանության դրսևորում, հմտությունների զարգացում 
  • Բացօթյա պարապմունքներ, համերգ-պարապմունքներ, տեխնոլոգիական պարապմունքներ․ պուրակներում, այգիներում 
  • Ուսումնական ժամերգություն՝ որպես սովորողների, դասավանդողների ուսումնական շուրջտարյա նախագիծ 
  • Ուսումնական պարապմունքներ թանգարանում, համերգասրահում, բնության, պատմության հուշարձանի մոտ 
  • Բլոգային, նախագծային ուսուցում 
  • Տարբեր բնագավառների մասնագետների վարպետության պարապմունքներ, սեմինարներ, մասնագիտական հմտությունների զարգավմանն ուղղված խորհրդատվություններ 
  • Առցանց կրթական հարթակները, ռեսուրսները՝ որպես դասավանդողների, սովորողների ինքնակրթության, մասնագիտական զարգացման հարթակներ 
  • Մշակութային, հանրային գործիչների հետ հանդիպում-ուսումնական պարապմունքներ, համագործակցային, շարունակական նախագծեր, աշխատարաններ 
  • Սովորողի անհատական պլան՝ դրա միջոցով անհատի նախասիրությունների բացահայտում, զարգացում 
  • Երկարացված օրվա ուսուցումը՝ որպես սովորողի լրացուցիչ կրթության հնարավորություն 
  • Անընդհատ սովորող ուսուցիչ. դասավանդողի շուրջտարյա դպրոց 
  • Մենթոր ուսուցիչներ․ մանկավարժական բաց ցանցի շարունակականության, զարգացման ապահովում 
  • Սովորող սովորեցնող․ հմտությունների, կարողությունների շարունակականությունը, փոխանցումն ապահովող նախագիծ 
  • Օտար լեզուների ուսուցում-գործածում. հանդիպումներ լեզվակիրների հետ, առցանց կրթական ռեսուրսների կիրառում 
  • Հանրակրթական հայրենագիտություն․ շուրջտարյա հայրենագիտական քայքեր, ճամփորդություններ, ճամբարներ 
  • Հանրակրթական բնապահպանություն․ բնապահպանությունը՝ որպես առօրյա, շարունակական ուսումնական նախագիծ 
  • Տեխնոլոգիական հանրակրթություն․ ծեսերի, ցուցահանդեսների, ցուցադրությունների, ստուգատեսների, արտադրական գործունեության նախագծերի իրականացմամբ 
  • Կենդանիների, բույսերի խնամք՝ որպես ամենօրյա, իրական գործունեություն նախագիծ 
  • Անձի խնամքի և դիզայնի տեխնոլոգիա՝ որպես հիգինայի, առողջ ապրելակերպի, տեխնոլոգիական նախագծեր 
  • Ռազմամարզական հանրակրթական համակարգ՝ սովորողների ռազմամարզական հմտությունների զարգացում ճամբարային պայմաններում 
  • Ներկրթահամալիրային, արտակրթահամալիրային մրցախաղերը, հանդիպումները, համատեղ նախագծերի իրականացումը, գործընկերային նախագծերը՝ որպես բաց համակարգի ցուցիչներ 
  • Թերապիաները՝ ձիաթերապիա, շնաթերապիա, լողաթերապիա, ֆիզիոթերապիա՝ որպես մարզաառողջարարարական համալիր ծառայություններ, հմտությունների փոխանցում 
  • Ազգային խաղերը՝ պատմական, մշակութային նախագծերի բաղկացուցիչ 
  • Հանրակրթական լողը, հեծանիվը՝ որպես սովորողի մարզական-առողջական համալիր ծրագրեր 

Հայրենագիտական, հայրենաճանաչողական նախագծեր, մշակութային ճամփորդություններ՝ 

  1. Ուսումնական-հայրենագիտական քայլքեր, հեծանվաերթեր 
  1. Ուսումնական ճամբարներ 
  1. Ուսումնական ճամփորդություններ 
  1. Դաշտային-արշավախմբային ճամբարներ 
  1. Կրթական փոխանակումներ 
  1. Հանրակրթական կամուրջներ  
  • Առանց զանգի ուսուցում 
  • Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլաններ 
  • Հեղինակային ծրագրի ուսումնական շրջաններ 
  • «Իմացումի հրճվանք» ծրագիր 
  • Ուսուցում անհատական թվային գործիքով 
  • Ուսուցում անհատական խնդիրների ձևակերպմամբ, դրանց լուծումների վրա աշխատանքով 

Բաց մեդիամիջավայր 

  • Ուսումնական կայք, ենթակայքեր․ սովորողի, մանկավարժական աշխատողի նախագծային գործունեության ընթացքի, արդյունքի հանրայնացման, ստեղծագործ անհատի բացահայտման, խրախուսման մեդիահարթակներ 
  • Սովորողի, ուսուցչի, նախագծային տարբեր խմբերի կողմից կողմից ստեղծվող մեդիագրադարան 
  • Մանկավարժական աշխատողղների անհատական, խմբային ուսումնական բլոգներ 
  • Սովորողների ուսումնական բլոգներ՝ սկսած 3-րդ դասարանից 
  • Մասնագիտական, սովորողների խմբերի, նախագծերի բլոգներ, ամսագրեր, այլ 
  • Ուսումնական ռադիո՝ դպրոցական, դասարանական, խմբային ռադիոներ՝ որպես խոսքի մշակույթի, մեդիահմտությունների զարգացման հմտությունների աշխատարաններ 
  • Սեբաստացի TV՝ դասարանական, խմբային, անհատական TV-ներով 
  • Գրադարանի սպասարկման էլեկտոնային համակարգ՝ որպես խոսքի մշակույթի, էթիկայի, մեդիատեխնոլոգիաների տիապետման, կիրառման բաց աշխատարաններ 
  •  IT աջակցման լաբորատորիան՝ որպես կրթահամալիրի մեդիադաշտի սպասարկման կենտրոն 
  • Մանկավարժական ամսագրերը՝ մանկավարժների ստեղծագործական, հետազոտական հմտությունների հարթակներ 
  • Միասնական  փոստային համակարգ 
  • Ուսումնական տեղեկատվության էլեկտրոնային գրանցումը հեղինակային կրթական ծրագրի ցուցանիշներին համապատասխան 
  • Սոցիալական ցանցերում կրթահամալիրի, դպրոցի, աշխատողի և սովորողի անհատական, խմբային էջեր 
  • Տեսանյութի, աուդիոնյութի հրապարակման, քննարկումային, մասնագիտականզարգացման հարթակներում կրթահամալիրի, դպրոցի, խմբի, աշխատողի և սովորողի անհատական էջեր, ալիքներ, այլ։ 

Ծրագրի գործընկերները, համագործակցությունները 

  • Կրթահամալիրի կառավարման գործող խորհուրդ 
  • Կրթահամալիրում դասավանդողի ընտրության բաց համակարգ 
  • Կրթահամալիրի դիմող մասնագետների վերապատրաստումներ 
  • Հանրապետության հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ 
  • Ստեղծագործական հավաքներ, կլոր սեղաններ 
  • Ծեսեր, տոներ կրթահամալիրից դուրս՝ հանրային վայրերում, քաղաքում, գյուղում, այլուր 
  • Համերգ-ցուցադրություն-ներկայացում կրթահամալիրից դուրս՝ հայտնի դահլիճներում, ցուցասրահներում, հանրային վայրում 
  • Բլեյան կրթական բաց ցանց 
  • Համագործակցություն կրթական նախագծերի հետ 
  • Միջազգային նախագծեր 
  • Միջազգային ճամբարներ 

Հանրային դպրոցի հեղինակային կրթական մոդելը 

Հեղինակային կրթական ծրագրի սովորողը՝ 

սովորողը չի ընտրվում․ անցնում է որոշակի փուլ՝ Մուտքի ճամբար, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ կրթական ծրագրին, պայմաններին ու գիտակցված որոշում կայացնել։ Այս փուլում սովորողը ոչ միայն ծանոթանում ու ներառվում է կրթահամալիրի կյանքում, այլև՝ ստանում որոշակի հմտություններ՝ բլոգուսուցման, նախագծային գործունեության, ճամփորդական։ Մուտքի ճամբարն անցած, իր որոշումը կայացրած սովորողի գիտակացված ընտրությունն է դառնում հեղինակային կրթական ծրագիրը։ 

Հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատողը՝ ուսուցիչ, տնօրեն, կենտրոնի, լաբորատորիայի, այլ ենթակառուցվածքի ղեկավար, համակարգող՝ 

  • հեղինակային կրթական ծրագրի ստեղծողը՝ մշակողը, կազմակերպողը, տարածողը (հետազոտող, թարգմանող, խմբագիր, բլոգավար, մենթոր, վերապատրաստող դասավանդող). 
  • հեղինակային կրթական ծրագրի ուսումնական օրացույցով որոշված նախագծերի, ուսումնական ճամբարների, ստեղծագործական հավաքների հեղինակ-կազմակերպիչ. 
  • հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված՝ սովորողների ընտրությամբ այնպիսի գործունեություն, ակումբ, դասընթաց ծրագրող-վարողներ, որոնց համար մանկավարժական բուհերը մասնագետներ չեն պատրաստում. 
  • 6-րդ դասարանից սկսած՝ սովորողների ընտրությամբ մարզական ակումբների ղեկավարներ, այդ թվում՝ նետաձգության, սուսերամարտի, ձիավարության, հրաձգության, հեծանվավարության մարզիչներ՝ մարզական ֆեդերացիաների երաշխավորությամբ. 
  • կրթահամալիրում իրականացվող միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով դասախոսներ, ուսվարպետներ, 
  • նախագծերի ղեկավարներ։ 
    Հեղինակային կրթական ծրագրով մշակված է կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ընտրության բաց համակարգ։ 

Հեղինակային կրթական ծրագրի ուսուցիչը՝ 

Հեղինակային կրթական ծրագրի ուսուցիչը անցնում է վերապատրաստում, Մուտքի ճամբար․ սա հնարավորություն է ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրին, որոշակի հմտություններ ցուցադրելու, նաև՝ գիտակցված որոշում կայացնելու։ Մուտքի ճամբարին հաջորդում է կամավորական աշխատանքի փուլը, որը մարդուն ինքնադրսևորվելու, հեղինակային կրթական ծրագրում կողմնորոշվելու հնարավորություն է տալիս։ Նոր ընդունված ուսուցչին կցվում է փորձառու գործընկեր՝ մենթոր ուսուցիչ, որը որոշակի ժամանակահատված աջակցում է գործընկերոջը։ 

Հեղինակային կրթական ծրագրի ուսուցիչը մշակող, ստեղծագործող մարդ է, որը կարողանում է մշակել, կազմակերպել հեղինակային կրթական ծրագրում սովորող աշակերտի կրթական գործընթացը՝ ապահովելով կրթական ձևերի, մեթոդների բազմազանությունը, կրթության բովանդակության ստեղծականությունն ու անընդհատությունը։ 

Հեղինակային կրթական ծրագրի ղեկավարը՝ 

Հեղինակային կրթական ծրագրի ուսուցիչ-համակարգողն է, որը կարողանում է համակարգել տվյալ հանգույցի ուսումնական գործունեության բովանդակությունը, կազմակերպումը՝ չկտրվելով ընդհանուր կրթական համակարգի պահանջներից, զարգացումներից, համագործակցելով գործընկերների հետ, ապահովել տվյալ կրթական աստիճանում ընդգրկված սովորողների՝ հեղինակային կրթական ծրագրով սովորելու իրավունքը։ 

Հեղինակային կրթական ծրագիրը՝ բաց համակարգ 

Հեղինակային կրթական ծրագիրը բաց համակարգ է և՛ ֆիզիկական, և՛ մեդիա միջավայրում։ 

Հեղինակային կրթական ծրագրի ֆիզիկական միջավայրը բաց է, անվտանգ, հարմար անցումներով, պուրակներով, պարտեզներով։ Ծրագրի միջավայրը հարմարեցված է սովորողին՝ ընդարձակ սրահներ, բաց և թափանցիկ միջավայր։ Հարմար խոհանոցներ, որտեղ սովորողները կարող են և՛ սնվել, և՛ ուսումնական գործունեություն իրականացնել։ Ընդարձակ մարզադահլիճներ, հանդերձարաններ։ Սկզբունքը հետևյալն է՝ պարզ, մատչելի, հարմարավետ․ առանց ավելորդ իրերի։ 

Մեդիա միջավայր՝ բաց և բոլորին հասանելի։ Սովորողների, ուսուցիչների անհատական բլոգներ, մինչև երրորդ դասարանցիների համար խմբային բլոգներ, բաց մեդիառեսուրսներ ու գրականություն։ Հեղինակային կրթական ծրագրի կայք, ենթակայքեր,խմբային, թեմատիկ բլոգներ, ամսագրեր, որոնք ապահովում են բաց և մատչելի մեդիաուսուցումը՝ հասանելի և հարմար բոլորին։