Հաղորդման նպատակը՝ հեղինակային մանկավարժության ներկայացում, տարածում։ Մանկավարժական բաց քննարկումներ․ մերօրյա մանկավարժական լուծումներ։

Խնդիրները՝

  • Հաղորդաշարերի տեսքով, դինամիկ ու կոնկրետ մանկավարժական բաղադրիչների ներկայացում, քննարկում
  • Հաղորդաշարերում մանկավարժական աշխատողների, սովորողների, ծնողների, գործընկերների ներառում
  • Հեղինակ ուսուցիչների, հեղինակային մանկավարժության ներկայացում
  • Մերօրյա ուսուցիչը՝ որպես գործիչ, հեղինակություն, մարդ
  • Հեղինակ ուսուցչի կյանքը, նախասիրությունները
  • Այլ․ յուրաքանչյուր հաղորդման նպատակով, խնդիրներով, կազմակերպմամբ որոշված այլ բաղադրիչներ

Կազմակերպումը՝

Ամսական երկու հաղորդաշար․ մեկ քննարկում, մեկ դիմանկար-փոդքաստ մի հերոսի մասին։ Կազմակերպումը՝ կրթահամալիրի դպրոցների, լաբորատորիաների։

Ժամանակացույցը՝

Կհրապարակվի քննարկումից հետո

Հաղորդման հեղինակ՝ Մարգարիտ Սարգսյան, Արմինե Թոփչյան