Բարև, ա՛յ ոչինչ

Հիշո՞ւմ ես ինձ

Այդ ես եմ․ կին, որը մի կյանք քեզնից է փախել

Բայց դու ոչինչն ես, դու անխուսափելին ես

Ու մենք հանդիպեցինք։

Բարև, ա՛յ ոչինչ

Ստիպված ասում եմ ես։

Ստիպված ասում եմ քեզ։

Ստիպված նայում եմ քեզ։

Դու ոչինչն ես ու ես քեզ գիտեմ

Գիտեմ, որովհետև վախեցել-վախենում եմ

Դու տանում ես ինձ, շոյում։

Հաճելի է։

Օրս քեզնով է լցվում։

Հաճելի է։

Կամաց-կամաց ես ոչնչանում եմ։

Հաճելի է։

Օրերս ոչինչ են

Կյանքս ոչինչ է

Ես այդ ոչնչից էի վախենում։