«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է հեղինակային մանկավարժություն, որի հեղինակ դասավանդողի մասնագիտական ուսուցումն, անընդհատ մանկավարժական զարգացումն ու դրան ներկայացվող պահանջները շուրջտարյա են։

Կրթահամալիրն իրականացնում է մեդիաուսուցում, հետևաբար դասավանդողի գործունեությանը ներկայացվող պահանջներում կարևորվում է մեդիահմտություններին տիրապետումը և դրանց կիրառումն ամենօրյա ուսումնական աշխատանքում։

Դասավանդողն իր գործունեությամբ պետք է կարողանա ապահովել հետևալ կարգերով ամրագրված պահանջները՝

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում, դրա զարգացումը չափելի արդյունքի է բերվում դասավանդողի բլոգային գործունեությամբ։

Դասավանդողն իր ուսումնական բլոգը վարում է կրթահամալիրում մշակված, կառավարման խորհրդում դասավանդողի բլոգին ներկայացվող պահանջներին համապատասխան՝ հենց բլոգավարության ընթացքում էլ ցուցադրելով անհրաժեշտ ՏՀՏ հմտություններ,որպեսզի կարողանա ապահովել ստորև նշված կետերը՝

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
  • Մանկավարժական աշխատողի անուն-ազգանունը
  • «Իմ մասին» էջ՝ լուսանկարով, կայքի, ենթակայքի, «Դպիրի», սոցիալական ցանցերի էջերի, ինքնակենսագրության հղումներով
  • Մի էջում՝ տվյալ ուսումնական տարվա իր սովորողների բլոգները (հղումներ)։
  • Բլոգի բաժիններ
  • Աշխատողի անհատական պլան
  • Աշխատողի վարած-վարելիք դասընթացների ծրագրեր
  • Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր
  • Օգտագործվող այլ ուսումնական նյութեր
  • Ուսումնական պարապմունքներ
  • Ուսուցչի օրագիր (ուսումնական պարապմունքի վերլուծություն)
  • Հոդված (սեփական, այդ թվում՝ այլ պարբերականներում հրապարակված)
  • Թարգմանություն
  • Ուսումնական նախագծեր
  • Ճամփորդություն
  • Սովորողների ճամբար
  • Մանկավարժական աշխատողների ճամբար
  • Ստուգատես
  • Ելույթներ ԶԼՄ-ներում
  • Կրթական փոխանակումների նախագծեր
  • Քաղաքացիական-հասարակական նախագծեր
  • Գրադարան (պարտադիր չէ)
  • Մասնագիտական զարգացում կամ ինքնակրթություն (մասնագիտական գրքեր, հոդվածներ, խնդիրներ, …)
  • Աշխատողին ուղղված հարցեր-պատասխաններ
  • Այլ
  • Բլոգը պիտի ունենա պահոցներ (արխիվ)՝ ըստ տարիների և ամիսների։

Դասավանդողը պետք է տիարապետի ձայնագրման, մոնտաժային մի շարք ծրագրերի՝ իր դասավանդած առարկայի, իրականացրած նախագծերի բովանդակությունից ելներով։

Դասավանդողը պետք է՝ 

  • ունենա համակարգչից օգտվելու տարրական հմտություններ
  • ունենա համակարգչի հիմնական պերիֆերային սարքավորումներից (մուկ, ստեղնաշար, մոնիտոր, պրոյեկտոր, smart tv, տպիչ, ծրիչ, միացման լարեր) օգտվելու կարողություն, տիրապետի միացման հիմնական գործողություններին, 
  • համացանցը գործածի ուսումնական գործընթացում, ունենա համացանցում անհրաժեշտ տեղեկույթի փնտրման, փաստերի ստուգման հմտություններ, 
  • թվային ապահովության և անձնական գաղտնիության, էթիկայի, անվտանգության, հեղինակային իրավունքի պահպանման սկզբունքների իմացություն 
  • կարողանա օգտվել որևէ տեքստային խմբագրիչից 
  • կարողանա նախագծել, իրականացնել իր կազմած ստուգման, ինքնաստուգման թերթիկներն, առաջադրանքները, 
  • կարողանա հավաքագրել, ներկայացնել վերջնական արդյունքները, 
  • կարողանա ձայնագրել, տեսանկարահանել իր համակարգած նախագծի բաղադրիչները․ դրանք ներկայացնել համապատասխան մոնտաժով, 
  • կարողանա լուսանկարել, տեսանկարահանել իր համակարգած նախագծի ընթացքը, ներկայացնել, 
  • կարողանա գործածել տարբեր սիմուլյատորներ, 
  • կարողանա իրականացնել առցանց, հեռավար ուսուցում՝ համապատասխան ծրագրերի օգտագործմամբ։ 

Տեսանելի արդյունքը՝ դասավանդողի բլոգում՝

  • բլոգի համապատասխանությունը վերը նշված կետերին-9 ժամ
  • բլոգում առկա տեսանյութ-3 ժամ
  • բլոգում առկա ձայնանյութ-3 ժամ
  • հատված տեսադասից-2 ժամ
  • թեստի նմուշ-3 ժամ