Հայեցակարգ

Գրականությամբ հետաքրքրված տարատարիք սովորողների համար գրական-ստեղծագործական միջավայրի ապահովումը:

Ավագ դպրոցի խնդիրը սովորողի գրական ճաշակի ձևավորումն է, սովորողի ազատ մտքի, կարծիքի արտահայտումը: Գրական աշխարհում կողմնորոշվելու՝ ինչ և ինչպես կարդալու հմտությունների ձևավորումը: Կարդացածը ընկալել ներկայացնելու հմտությունների ձևավորումը:

Կապը ժամանակակից գրական-մշակութային գործիչների հետ, գրական հմտությունների փոխանցումը:

Գրականության դասավանդման նպատակը.

  • ձևավորել ընթերցասեր անհատ, ում համար ընթերցանությունը հոգևոր պահանջմունք է և կենսաձև
  • ժամանակակից գեղարվեստական բարձրարվեստ ստեղծագործությունների միջոցով հնարավորություն տալ հաղորդակցվելու համամարդկային արժեքների հետ՝ ապրումակցման և անձնական խոհի միջոցով խորացնելով սեփական աշխարհընկալումն ու լայնացնելով աշխարհայացքը:
  • խոսքի արվեստի միջոցով նպաստել գեղագիտական աշխարհընկալման ձևավորմանն ու զարգացմանը:
  • զարգացնել գրական ճաշակ՝ նպաստելով ընդհանուր ճաշակի բարձրացմանը:
  • օգտագործել ՏՀՏ-ն` որպես գրական-գեղարվեստական  բազմաբնույթ շտեմարանի   հետ շփման ամենամատչելի  և  արդյունավետ միջոց
  • ծանոթացնել ժամանակակից գրականությանը
  • կապ հաստատել հարևան երկրների գրական-մշակութային գործիչների հետ
  • կարդալ-ծանոթանալ հարևան երկրների գրողների ստեղծած գրական գործերը:

Խնդիրները.

  • գեղարվեստական ստեղծագործության ընթերցումը դարձնել ներքին պահանջմունք
  • ստեղծագործությունների ընտրությունը կատարել հիմնականում դասական գրականությունից` ապահովելով գրական բարձր արժեքների փոխանցումը
  • ընտրել այնպիսի ստեղծագործություններ, որ հասանելի լինեն սովորողի մտքին և բավարարեն հոգևոր պահանջները
  • սովորողի հետ քննարկման միջոցով  հասկանալի դարձնել  հեղինակի ասելիքը` ստեղծագործության գաղափարը
  • գրական վերլուծությունը կազմակերպել այնպես, որ արժևորվի ստեղծագործությունն իր արտահայտման ձևի մեջ՝ պատկերների, պատկերավորման միջոցների և արտահայտչության մյուս ձևերի միջոցով
  • որպես ընթերցանության նյութ՝ օգտագործել նաև համացանցային համապատասխան կայքերը և այն ամենը, ինչը համապատասխանում է վերոնշյալ չափորոշիչներին:

Կազմակերպումը

  • Կազմակերպվում է սովորողների անհատական կամ խմբային նախագծերի միջոցով
  • Դասընթացն իրականացվում է սովորող-սովորեցնող նախագծի գործուն զարգացմամբ
  • Սովորողներն իրենց անհատական և խմբային նախագծերում ներառում են կրտսեր ընկերներին
  • սովորողին հնարավորություն է տրվում անկաշկանդ ինքնարտահայտվելու, համադրելու և հակադրելու իր աշխարհայացքն ու մտորումները, զգացողություններն ու ընկալումները:
  • Սովորողները ստեղծում են անհատական ֆիլմեր, տեսադասեր՝ դրանք ներկայացնելով իրենց ընկերներին
  • Առաջարկվում են ինտերնետային գրական կայքեր` ըստ սովորողի նախասիրության ընթերցելու և ներկայացնելու համար:

Ուսումնական կաբինետը`  ուսումնական միջավայր

Լուսավոր, հարմարավետ ուսումնական միջավայր՝ անհրաժեշտ գույքով` սեղաններ, աթոռներ, անլար ինտերնետ:
Ուսուցչին անհրաժեշտ  անհատական գործիքներ  և  նյութեր
Անհատական նոթբուք-նեթբուք` ներբեռնված անհրաժեշտ ծրագրերով, թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ (կամ բջջային հեռախոս` ձայնագրելու և նկարելու գործողությունները կատարող), էլեկտրոնային ուսումնական նյութեր, համաշխարհային էլեկտրոնային գրադարանների ռեսուրսներ , ուսումնական այլ ռեսուրսներ:

Սովորողին անհրաժեշտ անհատական գործիքներ և նյութեր

Անհատական նոթբուք-նեթբուք` ներբեռնված անհրաժեշտ ծրագրերով, թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ (կամ բջջային հեռախոս` ձայնագրելու և նկարելու գործողությունները կատարող)
ուսումնական նյութեր (մեդիաընթերցարաններ, մեդիագրադարանների, համապատասխան բլոգների  հղումներ, էլեկտրոնային ուսումնական ռեսուրսներ և այլն):
Համացանցը`  ուսումնական միջավայր
Համացանցում ուսումնական միջավայր ` mskh.am կայք` mskh-ի էլեկտրոնային գրադարանի ռեսուրսներ, ամսագրեր՝ «Դպիր», «Լուսաստղ», ուսուցչի , սովորողի, մտավորականի, տարբեր գրողների բլոգներ, տարբեր որոնողական համակարգեր, youtube,  կայքէջեր, համաշխարհային էլեկտրոնային գրադարանների ռեսուրսներ, ուսումնական TV.Mskh

Թատերական դահլիճներըկինոսրահներըՄարմարյա սրահըհամացանցային կայքերը`  ուսումնական միջավայր

Ուսումնական միջավայր են թատերական դահլիճները, կինոսրահները, համացանցային ամենատարբեր տարածքները, որտեղ սովորողը կարող է դիտել և քննարկել գեղարվեստական, թատերական այնպիսի ֆիլմեր և ներկայացումների , որոնք ստեղծված են գեղարվեստական ստեղծագործությունների հիման վրա: Թատերական դահլիճում կարող են ներկայացնել գրական ցերեկույթներ, կինոսրահներում` դիտել և քննարկել իրենց ստեղծած գրական-ուսումնական ֆիլմերը: Համացանցից կարող են ընտրվել գրական տարբեր ստեղծագործությունների հենքի վրա ստեղծված ֆիլմեր, գրական ներկայացումներ: Մարմարյա սրահը կարող է դառնալ և դառնում է մասսայական գրական-գեղարվեստական ստեղծագործությունների` խմբային ասմունքի, մեդիա-ներկայացումների, բեմադրությունների ասպարեզ:

Հեռավար ուսուցման կազմակերպումը, ծրագիրը

Անհատականացված ծրագրային բաղադրիչ՝ հեռավար ուսուցմամբ սովորողների համար

Ուսումնական օրացույցով նախատեսված տոներըստուգատեսներըփառատոները
Սրանք ապահովում են գրական այնպիսի մթնոլորտ, որտեղ սովորողն ու դասավանդողը անընդհատ ընթերցած գեղարվեստական գրականությունը, դրա միջոցով ձեռք բերած գրական ճաշակը հնարավորություն են ունենում գործնականում կիրառելու ֆիլմերի, բեմադրությունների, տարբեր գրական-գեղարվեստական տեսագրությունների, ընթերցումների և ներկայացման այլ ձևերի տեսքով:  Սա միջոց է գրական ստեղծագործությունները ներկայացնել այլ արտահայտչամիջոցների տեսքով, ներկայացնել այլ ձևաչափով, որն իհարկե նպաստում է տվյալ ստեղծագործության առավել համակողմանի և առավել խորությամբ յուրացմանը:

Մեդիա—ընթերցասրահը` ուսումնական միջավայր
Մեդիա-ընթերցասրահը  հարմարավետ ուսումնական տարածք է առանձին խմբային քննարկումների, ուսումնական հետազոտություններ և ուսումնական նյութեր պատրաստելու համար:

Հեռավար ուսուցման կազմակերպումը

Հեռավար ուսուցման կազմակերպումը, ծրագիրը

Անհատականացված ծրագրային բաղադրիչ՝ հեռավար ուսուցմամբ սովորողների համար

Ընթերցանության նյութը` 

Ժամանակակից հայ և արտասահմանյան գրողների գրական տեքստեր:

Բովանդակային միջուկը

Ուսումնական օրացույց

Ուսումնական օրացուցային տարեկան նախագծերը

Ուսուցչի անհատական օրացույց

Հեղինակային կրթական ծրագրի իրականացման իմ մեթոդական ուղեցույցը

Գնահատումը

Գնահատումը կատարվում է հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգով՝ 10 միավորանոց համակարգով:

Գնահատումն իրականացվում է սովորողի բլոգում առկա նյութերի հիման վրա․ նյութերը հրապարակված են լինում առարկայական բաժիններում։

Գնահատման հիմքում՝ սովորողի ստեղծած փաստացի ուսումնական նյութն է, որը հրապարակված է, տեսանելի։

Գնահատումն իրականացվում է՝ ըստ հեղինակային առարկայական ծրագրերի գնահատման պահանջների համակարգի։

Ընդհանուր մոտեցումներ՝

  • 1-3 միավորով գնահատվում է։ Չաշխատող, առաջարկվող նյութերը չներկայացնող, գործընթացում փաստացի արդյունքներ չներկայացրած սովորողը։
  • 4-6 միավորով գնահատվում է։ Առարկայական ծրագրերում առկա բովանդակային բաղադրիչի նվազագույն շեմը հաղթահարող, բլոգում փաստացի արդյունքներ ներկայացնող, խմբային նախագծերում ներառված, դրանք ներկայացնել կարողացող սովորողը։
  • 6-7 միավորով գնահատվում է։ Առարկայական ծրագրերում առկա բովանդակային բաղադրիչի նվազագույն շեմը հաղթահարող, նախագծային ուսուցման արդյունքում նախագծային արդյունքներ ցույց տվող, գրանցող սովորողը։ Բլոգում նախագծեր, հետազոտություններ ունեցող սովորողը։ Սովորողը, որն ունի անհատական նախագծեր, կարողանում է դրանք ներկայացնել, փոխանցել:
  • 8-10 միավորով գնահատվում է։ Առարկայական ծրագրերում առկա բովանդակային շեմը հաղթահարող, նախագծային ուսուցման արդյունքում նախագծային արդյունքներ ցույց տվող, գրանցող սովորողը, որն ունակ է սեփական նախագծեր ձևակերպել, ներկայացնել ինքնակրթության նյութեր։ Բլոգում առկա են նախագծեր, հետազոտություններ, թարգմանություններ, ամփոփումներ։ Սովորողն իր նախագծերում կարողանում է ներառել կրտսեր ընկերներին, գործում է սովորող-սովորեցնող բաղադրիչը: