Հետաքրքիր համաժողով էր. տպավորիչ։ Կարևոր էր համաժողովի բաց ու քննարկումային լինելը, բանախոսների` այլ կարծիք լսելն, ընդունելը։ Ուսումնասիրությունները հետաքրքիր էին` գրականության դասագրքերը որպես Հոմո «սովետիկուսի» կերտման գործիք, հայ գրականությունը խորհրդային դպրոցներում։
Ասելիքով ուսումնասիրություններ էին, համակողմանի դիտարկումներ։
Ես թեման զարգացրի ու հարցադրումս, դիտարկումս կառուցեցի այն ուղղությամբ, որ խորհրդահայ գրական, դասագրքային իրականությունն անցել է որոշակի փուլերով և կերտել սովետահայ քաղաքացի, իսկ ինչ քաղաքացի է կերտում հիմա։ Որքանով են փոխվել դասագրքային տեքստերը, մոտեցոիմներն ու վերլուծականները։ Ինչ քաղաքացի ենք կերտում ու ինչ մեթոդաբանությամբ, տեքստերով։
Բավական հետաքրքիր քննարկեւմ ստացվեց։
Կարևոր թեմա էր նաև Ուրբան հիշողություն.վերնակուլյար Երևանը խորհրդային գրականության համատեքստում։ Թեման կարևոր և արդիական էր հենց մերօրյա Երևանի համար` անհիշողություն, հնարավորինս անսիրտ, անմշակույթ։ Նորիու հնի համդրման, բազմադեմ, բազմամշակույթ Երևանի ուրբանիստական մշակույթի թեման ժամանակսկից գրականության մեջ։
Բերվեց նաև մտավորական ազատության թեման 1960֊70֊ականների խորհրդահայ գրականության մեջ, գրական դիմադրությունը, դրա դրսևորումները։
Նման քննարկումները, ուսումնասիրությունները, երկխոսության վրա կառուցված ուսումնասիրությունները կարող են զարգացում ապահովել։